
Սիրելիˊ ջավախահայեր, Կորոնավիրուս համավարակի հետևանքով և երկրում տիրող արտակարգ դրության պատճառով գալիս ենք տեղեկացնելու Ձեզ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների ծրագրված միջոցառումների ժամանակացույցը․ 1) Ապրիլի 23-ին երեկոյան ժամը 21։00-ին միասնական կերպով յուրաքանչյուրս մեր բնակարանների պատուհաններին դնենք վառված մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների։ 2) Ապրիլի 24-ի առավոտյան եկեղեցիներում կատարվելու է դռնփակ Սուրբ Պատարագ։ […]