
Հունվարի 28-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում նշվեց Հայոց բանակի 28-ամյակը։ Միջոցառմանը մասնակցեցին կենտրոնի ավագ սաները, նրանք մարմնավորեցին հայ զինվորին, երգեցին հայրենասիրական երգեր եւ պարեցին ռազմական պարեր, ներկայացրեցին ասմունքներ՝ նվիրված հայրենիքին։ Միջոցառումը մեկնարկեց ՀՀ օրհներգով եւ ավարտվեց Տերունական աղոթքի հնչեցմամբ։ Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադեւոսյանը եւ հայոց պատմության խմբակի ղեկավար Վաչագան Ռստակյանը։ Նրանք […]